00:00:00

Դանակահարվել են ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորն ու համայնքային ոստիկանը

22:06, 26 մայիս 2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
30 րոպե անց, դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  «աջ դաստակի առաջին մատի կտրած վերք» ախտորոշմամբ  ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել իրեց մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝  Երևանի բնակիչներ, 25-ամյա Հարություն Դոլմազյանը և 30-ամյա Արթուր Անդրայանը: Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ֆուչիկի  2-րդ նրբանցքի 5-րդ շենքի բնակարանից: Ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանի բնակիչ, 61-ամյա Գայանե Ս.-ն ահազանգել է Մաշտոցի ոստիկանություն և հայտնել, որ իր որդին՝  33-ամյա Գագիկ Գ.-ն ցուցաբերում է ագրեսիվ վերաբերմունք, ինչից հետո Ա. Անդրայանն ու Հ. Դոլմազյանը ժամանել են նշված հասցե, դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ այդ ժամանակ  Գագիկ Գ.-ն, դրսևորելով հոգեական անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ եղած 20 սմ ընդհանուր երկարությամբ դանակով հարվածել է Հ. Դոլմազյանի ձեռքին և կրծքավանդակին, իսկ երբ վիրավորին օգնության է հասել Ա. Անդրայանը, որպեսզի վնասազերծի Գագիկ Գ.-ին, վերջինս վնասվածք է պատճառել նաև Ա. Անդրայանին: Գ. Շամշյանի  տեղեկություններքվ՝ վիրավորներից Հ. Դոլմազյանը աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,  իսկ Ա. Անդրայանը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր