00:00:00

ԿԽՄԿ-ն Արցախի ԱԻՊԾ-ին սակրավորական-ականազերծման նոր միջոցներ է նվիրել

20:56, 26 մայիս 2021

Այսօր՝ մայիսի 26-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն է այցելել Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոն և պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման աշխատանքներ իրականացնող թիմին նվիրաբերել անհատական պաշտպանության հանդերձանքի 10 հավաքածու և մեկ մետաղափնտրիչ սարք: Հանդերձանքը կպաշտպանի սակրավորներին չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի որոնողական, ինժեներահետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելիս: ԿԽՄԿ կողմից այս նվիրաբերությունն արվել է աջակցելու ծառայությանը՝ հումանիտար ականազերծման շրջանակներում: Գործընկեր կառույցի նվիրաբերությունն ընդունել են ծառայության ՔՊ շտաբի պետ Ֆելիքս Բաղդասարյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր