00:00:00

Դեմ եմ եղել ընտրություններին իմ կուսակցության մասնակցությանը. Աշոտյանը բացատրել է՝ ինչու չկա ցուցակում

20:38, 26 մայիս 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընտրություններին չի մասնակցում իր անձնական որոշմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նա։ «Գաղտնիք չի, որ ես դեմ եմ եղել այս ընտրություններին իմ կուսակցության մասնակցությանը։ Մենք ընդդիմադիր ուժերով չպետք է թույլ տայինք այս ընտրությունները, ինչևէ, գնացքը գնացել է, իսկ հիմա ստեղծված իրավիճակում ընտրությունները միակ միջոցն են, որով հնարավոր է իշխանափոխություն անել։ Ես չեմ առաջադրվում, բայց պատրաստվում եմ կռծել ցանկացած շակլալի, շնագայլի կոկորդը ով կփորձի նորից թուրքական յաթաղանը քաշել հայկական ինքնության գոյության վրա Այո, ես չեմ առաջադրվում, իմ անձնական որոշումն է և շնորհակալ եմ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին որ հարգել է իմ որոշումը»,– նշել է Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր