00:00:00

Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից. հայտնի է նրան փոխարինողի անունը

19:59, 26 մայիս 2021

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Մեսրոպյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:
Լուսանկարում՝ Սահակյանն է
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին: Մեսրոպյանը օրեր առաջ ՀԺ-ի հետ զրույցում իր ազատման մասին շրջանառվող լուրերին ի պատասխան՝ նշեց, որ ինքն այս պահին լիարժեք իրականացնում է Կոտայքի մարզպետի լիազորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր