00:00:00

Հայ Ազգային Կոնգրեսը ԿԸՀ ներկայացրեց գրանցման փաստաթղթերը. հայտնի է ցուցակի եռյակը

18:48, 26 մայիս 2021

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։ Նա ներկայացրեց, թե ովքեր են ընդգրկված ցուցակում. «Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդ համարում է Ինեսա Գաբայանը՝ մեր թիմի նոր անդամներից է»։ Նա ասաց, որ ցուցակն ամբողջությամբ այսօր հրապարակելու են։ Խաչատրյանը նշեց, որ ցուցակը կազմված է 101 թեկնածուներից։ «ՀԱԿ-ը կգնա ֆորմալ, որպես մեկ կուսակցություն։ Երբ այդ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ ըստ էության, անհատների լայն դաշինք է եւ  մեր կուսակցական այն անձանցից, ովքեր տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր