Ազգային ժողովրդավարկան բեւեռը ԿԸՀ ներկայացրեց ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:
Բեւեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք գրանցվել են որպես կուսակցություն, սակայն այն իրականում շարժում է:
«Երկրում պետք է ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է կատարի անցումային տրամաբանությունից բխող կետերը: Դրանք են՝ իրվաքաղաքական գնահատական նախորդ ռեժիմին, անցումային արդարադատություն, տնտեսական, քաղաքական, գործակալական լյուստրացիա, ընդունել նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք: Անցումային շրջանը կտեւի մոտ մեկ տարի, որից հետո կարող ենք խոսել թափանցիկ, արդար ընտրությունների մասին: Կձեւավորվի նոր Ազգային ժողով, որը կարտացոլի երկրում գյություն ունեցող ազգային քաղաքական դաշտը: Այսօր քաղաքական դաշտ չունենք: Այսօր ունենք ուժեր, որոնք ծառայում են երկիրը գաղութացրած Կրեմլին: Թե նախկինները, թե ներկա ապիկար իշխանությունները սպասարկում են միայն Կրեմլի շահերը: Հայաստանը պետք է դիմի ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար»,-ասաց ԱԺԲ ներկայացուցիչը: