00:00:00

Միջազգային ճնշումը օրեցօր աճում է, կարծես թե այս հարցի վերաբերյալ կա միջազգային կոնսեսուս. Արա Այվազյանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին

18:51, 26 մայիս 2021

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության կոչերը ռազմագերիների առումով: «Ինչպես են մեր միջազգային գործընկերները պատկերացնում մեր հետագա քայլերը Ադրբեջանին հնարավորինս կառուցողական դաշտ վերադարձնելու տեսնակյունից, քանի որ այս պահվածքը ամբողջությամբ խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը և խնդիրներ ստեղծում»,-ասաց պատգամավորը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ վերջին օրերի իրավիճակի սրումը կարծես թե տպավորություն կարող է ստեղծել, որ ռազմագերիների հարցը մնացել է ստվերում: «Ես ուզում եմ վստահեցնել որ մշտական սկզբունքով բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ին իր կողմից ստանձնած պարտավորությունները, և անհապաղ հայրենադարձնի մեր ռազմագերիներին: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսեսուս այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային աճող ճնշումը տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական բնույթից, մինչև Հայաստանի իքննիշխան տարածք ներթափանցելու իր փորձը: Հակառակ պարագայում կարող է Ադրբեջանը առկաճատվի շատ ավելի լուրջ հետևանքների»,-ասաց նա։ Արա Այվազյանը նշեց, որ միջազգային արձագանքը շատ խոսուն է, և մեր տարածքաշրջանի գործընկերները իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են: «Իրանը նույնպես մտահոգված է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների հետևանքով տարածարշրջանային կայունության և անվտանգության հարցով»,-ասաց նա և նշեց, որ ունեցել են շատ բազմաբովանդակ զրույց Իրանի մեր գրոծընկերոջ հետ և կարծում են, որ մենք նույն ծիրի մեջ ենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր