00:00:00

Ալիևն ասում էր՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ.Վաղարշակ Հարությունյան

17:11, 26 մայիս 2021

ՀՀ ՊՆ-ն արդեն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարությունը, թե Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի մարտական դիրքերն են գնդակոծել: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը: ՊՆ նախարարի համոզմամբ՝ Ադրբեջանը իր այս հայտարարությամբ փորձել է կոծկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, երբ Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայողը։ «Սա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, թե հայկական կողմը գնում է ինչ-որ գործողությունների: Մենք հստակ գիտենք իրենց մտահաղացումը, գիտենք՝ ինչ մարտավարություն են մշակել: Ալիևն ասում էր՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր