00:00:00

«Մեր տունը Հայաստանն է» ցուցակը կգլխավորի Տիգրան Ուրիխանյանը

16:59, 26 մայիս 2021

«Մեր տունը Հայաստանն է» ցուցակը կգլխավորի «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ «Հիմք ընդունելով ոչ «հին, ոչ ներկա», ոչ սև, ոչ սպիտակ» չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական` «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։ Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան «Ալյանս»֊ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։ Ժամեր անց ցուցակը կներկայացվի ՀՀ ԿԸՀ», - ասված է տարածված հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր