00:00:00

Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին

16:41, 26 մայիս 2021

Մայիսի 26-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում Ռազմիկ Արզումանյանը փոխվարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, հայկական բանակին ցուցաբերված աջակցությունը՝ ուղղված զինծառայողների կեցության և առաջին բուժօգնության պայմանների բարելավմանն ու ծառայությունը առավել անվտանգ դարձնելուն: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի իրականացրած գործունեության համար: Քննարկման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր