00:00:00

Անհավանական եմ համարում, որ ընտրվելուց հետո մեր ցուցակի գործարարները զբաղվեն բիզնեսով. ՔՊ խոսնակ

14:29, 26 մայիս 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը առաջինը ներկայացավ ԿԸՀ, ներկայացրեց փաստաթղթերը, ապա տեղեկացրեց, որ գալիք ընտրություններից ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը ՀՀ-ում վերահաստատվելու է, իսկ ՔՊ-ի ամբողջական ցուցակը շուտով կհրապարակվի։ «Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, նրանք ցուցակում չկան»։ Անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ ցուցակից բացակայությանը և վերջինիս դիրքորոշմանը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի ցուցակում ընդգրկվելուն Ալեքսանյանը չմեկնաբանեց, նաև նշեց, որ չգիտի որտեղից են տեղեկությունները, որ Սուքիասյանը փոխվարչապետ է նշանակվելու. «Չգիտեմ որտեղից դա վերցրեցիք։ Դեռ պետք է ընտրություններ լինեն, դեռ պետք է կառավարություն կազմվի և վարչապետ ու փոխվարչապետեր ընտրվեն ու նշանակվեն։ Ամենատարբեր ննարկումներ են եղել։ Ցուցակը բավականին ներառական է՝ ներառված են թե գործադիրից, թե ԱԺ-ից»։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին հարաբերություններին անդրադառնալով, Ալեքսանյանը նշեց, որ թեկնածու լինելը ցուցակում ինքնանպատակ չէ, վերջինս ՔՊ անդամ է և Երևանի քաղաքապետ է։ Ալեքսանյանը կրկին խոսեց նաև գործարարներին նախընտրական ցուցակում ընդգրկելու և Հանրապետական կուսակցության հետ համեմատականների մասին։ «ՀՀ-ում գործարարների՝ քաղաքականության մեջ ներգրավվածության ամենաշատ դեմ խոսող քաղաքական ուժը՝ Քաղաքացու որոշում կուսակցությունը օրինակ՝ իր ցուցակում ևս ուներ գործարարներ։ Խնդիրը հետևյալն է, այն գործարարը, որ ընտրվում է ԱԺ պատգամավոր, ընտրվելուց և մանդատը ստանձնելուց հետո այլևս չպետք է զբաղվի գործարարությամբ։ Հանրապետականները նաև ասում էին, որ թթվածին է իր մեջ պարունակում օդը. Հիմա ինչ իրենք են ասել՝ դա պետք է հերքե՞նք։ Դա արդարացում չէ՝ եթե մեկը ասել է մի բան ու արել հակառակը՝ դա չի նշանակում, որ ցանկացած ուրիշը, ով ասել է նույն բանը՝ պետք է անի հակառակը։ Դա շատ թույլ արգումենտ է»։ Ալեքսանյանը հույս հայտնեց, որ բոլոր այն գործիչներին, ում մենք ընդգրկել են ցուցակներում, պետք է որոշակի ներգրավում ունենան պետական կառավարման գործում և իրենց չափով որոշակի պատասխանատվություն ստանձնեն ՀՀ-ի համար այս ծանր շրջանում։ Հարցին՝ արդյոք գործարար Խաչատուր Սուքիասյանը փոխվարչապետի թեկնածո՞ւն է, Ալեքսանյանը նշեց, որ հարցերը կքննարկվեն ընտրություններից հետո։ Անդրադառնալով դիտարկումներին, թե ՔՊ-ն կրկնում է նախորդ իշխանություների քայլերը գուցե ունենա նույն վախճանը, Ալեքսանյանը նշեց. «Չեմ պատկերացնում այնպիսի քաղաքական ուժ, որի ցուցակում երբևէ չլինեն գործարարներ։ Կարծում եմ, որ շատ հաճախ գործարարները գնում են քաղքաքականություն, բայց ՀՀ օրենքները ու սահմանադրությունը դնում են որոշակի սահմանափակումներ։ Խնդիրը այն է՝ արդյոք տվյալ գործարարը մանդատը ստանձնելուց հետո օրենքի պահանջներին կենթարկվի թե ոչ»։ Ալեքսանյանը անհնարին է համարում, որ իրենց ցուցակով ընտրված ցանկացած գործարար, շարունակի զբաղվել բիզնեսով, պատգամավոր դառնալուց հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր