00:00:00

Իշխանական պատգամավորները ստում են․ գյուղացիները հանդիպման չեն կանչել

12:53, 26 մայիս 2021

Երեկ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության երեք պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը, Գեւորգ Պապոյանն ու Հայկ Սարգսյանը այցելել են Արագածոտնի մարզի Արագածավան ու Արտենի գյուղեր, հանդիպել բնակիչների հետ: Պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ facebook-ի իր էջում հանդիպման մասին հայտնել է, որ բնակիչների հրավերով են այցելել, սակայն  Irakanum.am-ի հետ զրույցում Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանն ասաց, որ պատգամավորներին հրավեր չի եղել, իրենց նախաձեռնությամբ են եկել: Արագածավանի գյուղապետն ասաց, որ այդ հանդիպմանը չի մասնակցել, այլ մանրամասների չի տիրապետում: Արտենիի գյուղապետը նույնպես  չի  մասնակցել հանդիպմանը, մեզ հետ զրույցում ասաց, որ բնակիչների կողմից հրավեր չի եղել, հանդիպման նախաձեռնողները կամ պատգամավորներն են կամ էլ գյուղում նրանց շտաբի աշխատողները: Մեր հարցին, թե քարոզարշավը ձեր գյուղում արդեն սկսվե՞լ է,  գյուղապետը՝ Գեղամ  Խլղաթյանը, պատասխանեց , որ հանդիպումն իրենք  ներկայացրել են  ոչ թե քարոզարշավի, այլ աշխատանքային այցի շրջանակում: Պատգամավոր Գեւորգ Պապոյանը հրաժարվեց այդ մասին մեզ հետ խոսել, ասաց, ամբողջ օրըը զբաղված է, թվերի հետ է աշխատում: Irakanum.am-ը այդ հանդիպման մեկ այլ մանսակից, պատգամավոր Կորյուն Մկրտչյանից  հետաքրքրվեց՝ ինչու են աշխատանքային ժամին, ԱԺ նիստից բացակայելու հաշվին գյուղեր այցելել: «Հանդիպել ենք, ժողովրդի հետ, բարեկամաբար  շփվել ենք, քաղաքական տեքստեր բացարձակ  չեն հնչել, քաղաքական քննարկումներ բացարձակ չեն եղել, ավելի շատ առօրյա հոգսերից ենք խոսել: Ինչ վերաբերում է, թե աշխատանքային ժամի ենք գնացել, աշխատանքային ժամ, չէ, կարծում  եմ՝ ժամի իմաստով ամեն ինչ կոռեկտ է եղել, աշխատանքային  ժամ չէր»,- ասաց Կորյուն Մկրտչյանը:  Մեր դիտարկմանը՝ բայց  ԱԺ նիստը բաց եք չէ՞ թողել, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ, խնդրում եմ հետեւեք բոլոր տեսակ քվեարկություններին, բոլոր տեսակ գրանցումներին, կտեսնեք՝ գեթ մեկ գրանցում կամ մեկ քվեարկություն բաց չի թողնվել»: Պատգամավորը նաեւ վստահեցրեց, որ իրենց այցի շրջանակում  քարոզարշավ չի եղել ու մինչեւ քարոզարշավի մեկնարկը ոչ մի քարոզարշավ չի լինելու. նա նաեւ  ասաց՝ ինքը ներգրավված չէ ցուցակում: Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր