00:00:00

ՊՆ ստում է. հայ զինծառայողը սպանվել է ոչ թե սահմանային հատվածում, այլ ՀՀ տարածքում

12:59, 26 մայիս 2021

Վերին Շորժայի մոտ երեկ  ադրբեջանական ագրեսիան, որի պատճառով զոհվեց հայ զինծառայող, տեղի է ունեցել քարտեզի վրա նշված հատվածում։ Տեղանքը, որտեղ զոհվել է կրտսեր սերժանտ Խուրշուդյանը, գտնվում է հայկական բարձունքի խորքում, այլ ոչ թե սահմանային հատվածում, ինչպես հաղորդում է ՊՆ-ն: Քարտեզի վրա հստակ երևում է, որ ադրբեջանցի զինծառայողները մի քանի կողմից ներխուժել են Գեղարքունիքի մարզ և  գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հետևաբար, եղածը սահմանային միջադեպ չէ, այլ թշնամու կողմից Հայաստանի բռնազավթված տարածքում հայ զինծառայողի սպանություն, որը բացի անիմաստ դատապարտող խոսքերից այլ հետևանք չունեցավ: Թշնամին 14 օր է տարածքներ է զավթել Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, իսկ ՀՀ իշխանությունը զբաղված է նամակներ գրելով՝ անգամ պատասխանի չարժանանալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր