00:00:00

ՊԵԿ նախագահը Թեհրանում մասնակցել է գործարար համաժողովի

12:37, 26 մայիս 2021

Թեհրանում, ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Իրանի առևտրի պալատի նախագահ Գոլման Հուսեյն Շաֆեիի միջև: Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը: ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել պարբերական խորհրդակցություններ գործարար ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր