00:00:00

Ովքեր չեն լինի ՔՊ ցուցակում

11:17, 26 մայիս 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, տեղեկացնելով, որ չի մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին։ «Հարգելի հայրենակիցներ, Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- գրել է Բաղդասարյանը։ Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ևս հայտնել է, որ չի մասնակցելու ընտրություններին։ Ավելի վաղ ՔՊ ցուցակում չընդգրկվելու և առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին էր հայտարարել նաեւ Սասուն Միքայելյանը։ Մամուլի հրապարակումների համաձայն ՔՊ ցուցակում չեն լինի նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր