00:00:00

Պատերազմից 7 ամիս անց Կաթողիկոսը կգնա Արցախ. «Ժողովուրդ»

09:47, 26 մայիս 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 3-6-ը լինելու է Արցախում: Նախատեսված է, որ նա Արցախում մի շարք հանդիպումներ է ունենալու, ինչպես նաեւ միասնական պատարագ՝ երկու հայկական հանրապետությունների խաղաղության, բարեկեցության աղոթքներով: Նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա կաթողիկոսի առաջին այցն է Արցախ: Առհասարակ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից շատ հազվադեպ են իշխանության ներկայացուցիչներ մեկնել Արցախ, իսկ կաթողիկոսի այցն աննախադեպ է այս համատեքստում: Այս անգամ այցն իրականացվում է հոգեւոր դասի առաջնորդի մակարդակով: Եվ այստեղ նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախ անգամ չեն այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր