00:00:00

Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպում են ռեկտորներին ու փորձում համոզել.«Ժողովուրդ»

09:38, 26 մայիս 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, այս օրերին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպումներ են ունենում հայաստանյան ռեկտորների հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանն ու Թորոսյանը ռեկտորների հետ առանձին առանձին են հանդիպում ու խնդրում են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց հետ լինել, աշխատել իրենց ձայներ բերելու ուղղությամբ kամ գոնե չեզոքություն դրսևորել ու որևէ քաղաքական ուժերի չսատարել: Ըստ մեր տեղեկությունների, եղել են ռեկտորներ, որ մերժել են անգած Ավինյանի և Թորոյանի հանդիպման հրավերը ու հայտարարել, որևէ ցանկություն չունեն նրանց հետ զրուցելու: Իսկ ռեկտորների մի հատվածն էլ բացառել է, որ իրենց հետ կաշախտեն, ինչ-որ կոմպրոմիսների կգնան: Ռեկտորները նշել են, որ իրենք բազմիցս խոսել են իշխանությունների հրաժարականի մասին ու այժմ էլ այդ կարծիքին են: Այսինքն ստացվում է, որ կառավարության երկու կարկառուն դեմքեր զբաղված են տարբեր պաշտոնյաններին համոզելու, նրանց վրա ճնշում գործադրելու, որպեսզի իրենց կուսակցության համար նրանք ձայներ ապահովեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր