00:00:00

Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

22:49, 25 մայիս 2021

Այցի ընթացքում տեղում ծանոթացել է առաջնագծում առկա խնդիրներին: Բարձրագույն զինվորական կազմի ուղեկցությամբ մանրամասն ուսումնասիրվել է որոշ դիրքային հատվածների վիճակը, արձանագրվել են խնդիրները, ընդգծվել է դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունը: <<Սահմանային իրավիճակի մասին միայն խոսելը բավարար չէ, պետք է, հնարավորության սահմաններում, աջակցել նաև առաջնագծի կահավորմանը՝ ապահովվելով զինծառայողների անվտանգությունը>>,-նշել է Արա Աբրամյանը: Նա կարևորել է ռազմական ղեկավարության և զինծառայողների հետ պարբերական հանդիպումներն ու աջակցությունը՝ հայրենիքի պաշտպաններին: Այցից անմիջապես հետո, գնվել, և արդեն իսկ համապատասխան զորամասեր են ուղարկվել և' դիքերի կահավորման, և' պաշտպանական այլ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ գերժամանակակից պարագաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր