00:00:00

Նախագահը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է Հայաստանի սահմանային իրավիճակին

21:12, 25 մայիս 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 25–ին,  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Նախագահ Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ կատարվող ոտնձգություններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի խնդրին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր