00:00:00

Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին հայտնել է, թե «ԼՂ 30-ամյա հակամարտությունը լուծված է»

16:43, 25 մայիս 2021

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ավստրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով երկրի ԱԳՆ-ին: Բայրամյովը հայտարարել է, թե 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ միջև եռակողմ համաձայնությամբ «վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը»: Նա նշել է, թե նշված հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար «մեծ հնարավորություններ է բացում՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի համար «տրանսպորտային հաղորդակցության ուղիների ստեղծումը նոր հնարավորություններ է բացում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր