00:00:00

Դժվար է տարանջատել` Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ. Հրաչյա Հակոբյան

13:36, 25 մայիս 2021

Իմ կարծիքով՝ դժվար է տարանջատել, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ «Սուքիասյանների ընտանիքը չորս եղբայր են, ամենքն ունեն մի ոլորտի բիզնես, այդ թվում, միգուցե, Խաչատուր Սուքիասյանն ունի մի բիզնես, որը հանձնված է կառավարման, ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց, ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ», - ասաց նա։ Պատգամավորի խոսքով՝ Սուքիասյանն անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար։ «Այնպես որ, իմ կարծիքով, այդ պահի դրությամբ դժվար է ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար», - նշեց Հակոբյանը։ Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով։ Նշենք, որ 2018-ին իշխանափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: «Այնպիսի կառույց, որը ես եմ ստեղծել, ամեն ինչի հետ առնչվում է, բայց ես ԱԺ-ում, գործադիրում հայտնվելու ցանկություն չունեմ: Ես ուզում եմ վայելել այն Հայաստանը, որի մասին երազել ենք», - ասել էր նա: Հիշեցնենք՝ 2018 թվականին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ իրենց համար ուղենշային են լինելու հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրները՝ քաղաքականության ու բիզնեսի գործնական տարանաջատումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր