00:00:00

Եթե պատրաստ եք չոքած կամ չորեքթաթ ապրել, գնացեք, ընտրեք այս քաղաքական թիմին. Ռոբերտ Քոչարյան

13:21, 25 մայիս 2021

Այո, մեր բանաձեւը արժանապատիվ խաղաղությունն է լինելու, որովհետև կարող է խաղաղություն լինել նաև անարժանապատիվ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, միգուցե դա էլ է խաղաղություն: Եթե պատրաստ եք նման խաղաղությանը, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում: Այո, արժանապատիվ խաղաղություն ենք մենք բերելու»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք իր իշխանության գալու դեպքում այլ փաստաթղթեր չեն ստորգրվելու, Քոչարյանը պատասխանեց. «Քիչ ենք զիջե՞լ, էլի պիտի զիջե՞նք, եթե սրանք մնան, զիջելու են, ինչ ասես անելու են: Իրենք տեսել են, որ քաղաքականապես մարսում են դա եւ կարող են անել ամեն ինչ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր