00:00:00

Հայ – ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ դա է Ադրբեջանի շտապողականության պատճառը․ Ռոբերտ Քոչարյան

12:39, 25 մայիս 2021

Հայ–ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Tert․am-ի հարցին՝  հայ -ադրբեջանական սահմանային դելիմիտացիան ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, և եթե իշխանությանը հաջողվի դա իրականացնել մինչև ընտրություններ, արդյոք չենք կանգնի անդառնալի փաստերի առաջ։ «Կարծում եմ` այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ»։ Քոչարյանը շեշտեց, որ դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, պարզապես այս պահին դա բավականին խնդրահարույց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր