00:00:00

Եթե ՀՀ իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, կռվենք․ Արման Աբովյան

12:09, 25 մայիս 2021

Այն  հակառուսական պրոպագանդայի տարափը, որ այսօր շատ ուժեղ լցվում է հայկական տիրույթ, ստիպում է հիշեցնել մի երկու տարրական բան, որոնց մասին հակառուսական թեզեր գեներացնողները մոռանում են։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրադրության վերաբերյալ ՌԴ գործողություներին։ «Չգիտես ինչու՝ միտք է տարածվում մարդկանց մեջ, թե ՌԴ-ից չեկան, չպաշտպանեցին, քայլեր կատարեցին, որոնք մեղմ էին կամ չէին համապատասխանում այս կամ  այն պարտավորություններին․ դա այդպես չէ։ ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական գործընկեր, առաջին հերթին շարժվում է ՀՀ իշխանության որոշումների ներքո․ եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, մեկ է՝ պետք է գնանք, կռվենք։ Իշխանությունը որոշել է այս ճանապարհը, իրենք էլ ասում են՝ դուք որոշել եք այս ճանապարհը, մենք էլ, Ձեր գործընկերը լինելով, սատարում ենք Ձեր ընտրած ուղուն»,-հայտարարեց պատգամավորը։ Ըստ Աբովյանի՝ չպետք է գեներացնել տրամադրություններ, որոնք վտանգում են ՀՀ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր