Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր սենսացիոն լուրերով ու հայտարարություններով իշխանությունը, և նրան սպասարկող մամուլը փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մոռացնել տալ։
Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից Սյունիքի Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում ավելի քան 3,5կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականները շարունակում են կանգնած մնալ նույն տեղում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները կամ նրանց մի մասը նահանջել է, չի համապատասխանում իրականությանը։