00:00:00

Ովքեր էս ժեխին բերել, լցրել են մեր գլխին, իրենք էլ պետք է մաքրեն. Պավլիկ Մանուկյան

11:29, 25 մայիս 2021

««Իրավունքը» զրուցել է արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի հետ: -Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք տես­նում ստեղծված իրավիճակի ելքը: - Ովքեր էս ժեխին բերել, լցրել են մեր գլխին, իրենք էլ պետք է մաքրեն: Ժողովուրդը պետք է ապավինի միայն ազ­գային, մաքուր կենսագրու­թյուն ունեցող մարդկանց, մտավորականների և նաև խելացի զինվորականների վրա, որոնք փառահեղ ճանա­պարհ են անցել: - Բայց տեսնում եք, որ ժողովրդի կող­մից կա համատարած անտարբերություն: Ինչո՞վ է սա պայմանավորված: - Որովհետև ամեն տեղ նույն գար­շանքն է, ոչինչ չի փոխվում: Երկիրը բռնազավթված է՝ օդը, ջուրը, ընդերքը, ոչ մի բան ժողովրդինը չէ: - Մասնակցել՞ւ եք առաջիկա ընտրու­թյուններին, թե՞ բոյկոտելու եք: -Բոյկոտը հանված է, 5 հոգի էլ մասնակցեն ընտրություն­ներին, միևնույնն է, լինելու է այն: -Իսկ ո՞ւմ եք սատարելու: -Ես ինչ էլ անեմ՝ ժողովրդի կողքից չեմ հեռանա: Իմ ան­ցած ճանապարհով ապացուցել եմ, որ ամեն ինչ արել եմ ժողովրդի համար, նոր բան ապացուցելու չունեմ: -«Սասնա ծռերի» զինված գործողությո՞ւն էլ եք ժողովր­դի համար արել: -Իհարկե, մեր ապստամբությունով կանխեցինք պատերազմը: -Բա հիմա չկա՞ կարիք մի նոր ապստամբության... -Ապստամբելու կարիքն արդեն պրծել ա, հիմա կլինի ուրիշ բան, մեկը մյուսի նկատմամբ հաշվեհարդարներ կսկսվեն, եթե այսպես շարունակվի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր