00:00:00

Պտտահողմը Կոտայքի Ակունք գյուղում արմատախիլ է արել ծառեր, պոկել տանիքներ, տապալել էլեկտրասյուներ, ավերել ջերմոցներ

23:09, 24 մայիս 2021

Կոտայքի մարզի Ակունք գյուղում այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում, պտտահողմն ավերածություններ է արել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը՝ 50 մետր է, ամենաերկարը՝ 100-150 մետր: Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են  բերքատու՝  ծիրանի, խնձորի տանձի գիլասի ծառեր:  Անմասն չեն մնացել նաեւ սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներոմ՝ 10, որոշ հատվաներում՝ 30 եւ ավել մետր: Ամբողջովին տապալվել են  մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է: Գյուղ է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Կատայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Վնասվել են նաեւ գյուղի որոշ հատվածներում գազախողովակները, ինչի հետեւանքով  էլ գազամատակարարումը նույնպես դադարեցվել է: Տուժել են նաեւ ջերմոցատերեր, իսկ ջերմոցում աճեցված ողջ բերքը դարձել է ոչ պիտանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր