00:00:00

Արայիկ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը

00:49, 25 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ պաշտպանության բանակի N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը եւ հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար: Նա Պաշտպանության բանակի շարքերում ծառայել է 2006 թ.-ից: Զբաղեցրած պաշտոններում բարձր մակարդակով կազմակերպել եւ իրականացրել է իր վրա դրված մարտական խնդիրները: Դ. Առուշանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ. ապրիլին եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ: Պատերազմական գործողությունների ընթացքում արիաբար մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ՝ Դավիթ Առուշանյանը ոչնչացրել է հակառակորդի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ հասցրել նրան կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: Նույնիսկ վիրավոր վիճակում նա փայլուն ու անձնվիրաբար կատարել է իր առջեւ դրված մարտական խնդիրը, մխրճվել հակառակորդի զորքերի մեջ եւ կյանքի գնով պաշտպանել հայրենիքի սահմանները: Իր հերոսական գործողություններով նա կարողացել է կասեցնել թշնամու առաջխաղացումը դեպի հայկական դիրքեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր