00:00:00

Այս պահին 4 ուժ հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան. քաղտեխնոլոգ

20:26, 24 մայիս 2021

Այս պահին 4 ուժ հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ եւ «Պատիվ ունեմ» դաշինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Եթե քարոզարշավը գրագետ լինի, ինչը չեմ կարող պնդել, պոտենցիալներն այսպիսինն են՝ «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» դաշինք եւ ԲՀԿ։ Բայց կլինի այսպես, թե` ոչ, դժվար է ասել, որովհետեւ պոտենցիալը մի բան է, դրա իրականացնումը լրիվ այլ բան»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին, թե հնարավոր է իշխանությունը ճնշումներ գործադրի ընդդիմադիր ուժերի վրա, քաղտեխնոլոգը կարծում է, որ կփորձեն: «Փորձելու են ճնշումներ գործադրել, չեմ կարող ասել՝ հաջողություն կունենան, թե ոչ, բայց արդեն անուղղակի տեղեկություններ են գալիս, որ ուժային կառույցների վարչական ռեսուրսը իշխանությունները փորձում են օգտագործել հօգուտ իրենց»,- հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր