00:00:00

Ադրբեջանցիների կողմից առաջխաղացում չկա, ընդհակառակը, նրանց քանակը փոքրացել է. Վարդենիսի քաղաքապետ

20:15, 24 մայիս 2021

«Վարդենիսի շրջանում այս պահին չեն առաջացել, բավականին հանգիստ է իրավիճակը: Արդեն 3-րդ օրն է, հիմա ավելի հանգիստ է իրավիճակը. այն մի քանի  օրն ավելի լարված էր: Այն ժամանակ անհասկանալի ու անորոշ իրավիճակում էինք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը: Մելքոնյանի պնդմամբ՝  ադրբեջանցիների կողմից առաջխաղացում չկա, ընդհակառակը, նրանց քանակը փոքրացել է: Նրա խոսքով՝ գիշերը որոշակի հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, բայց իրենք զգոնությունը չեն կորցնում, ադրբեջանցիների ներկայությունը տհաճ իրավիճակ է ստեղծել, բայց դա խուճապ չի առաջացնում ժողովրդի  մոտ: «Մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում  են, բայց իհարկե մարդիկ ունեն որոշակի անհանգստություններ»: Հիշեցնենք, որ մայիսի 12-ից  Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիք եւ Վարդենիսի տարածաշրջան: Հայաստանը պաշտոնապես դիմել է նաև ՀԱՊԿ-ին, բայց  դեռևս գործուն քայլեր չեն արվել ՀԱՊԿ-ի կողմից, ընթանում են բանակցություններ հարցի կարգավորման շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր