00:00:00

Ստեփանակերտի բանալու տեսքով արձանի տարօրինակ խորհրդանիշերը ապամոնտաժվել են

23:55, 24 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտում տեղադրված բանալու տեսքով արձանի տարօրինակ խորհրդանիշերը ապամոնտաժվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Այսպես են լուծում նմանատիպ հարցերը՝ կարճ ու կոնկրետ։ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, չմտածես, որ քո մասին մոռացել ենք։ Շատ շուտով քեզ էլ ենք ապամոնտաժելու վարչապետի աթոռից, տխմար ազգադավ։ Շնորհակալ եմ մեր թասիբով հայրենակիցներից։ Հայ ազգի ուժը միասնության մեջ է»։ Հիշեցնենք, որ բանալու տեսքով արձանի տեղադրումը նախորդ օրերին բուռն քննարկման առարկա էր դարձել․ քաղաքացիներն ու մասնագետները մտահոգություն էին  հայտնում, որ այն ոչ միայն չի համապատասխանում հայկական սիմվոլիկային, այլեւ իր մեջ մահմեդական եւ այլ պաշտամունքային տարրեր է պարունակում։ Նախօրեին Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների պատասխանատուները տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի  պատկերներին ու գրություններին եւ արձանագրել, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը: Ավելի ուշ քաղաքապետարանից հայտնել էին, ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլեւս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր