00:00:00

Ֆիզուլի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

22:59, 24 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր