00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

15:27, 24 մայիս 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի տիկին Սանդու, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձն ու նպատակասլացությունը կնպաստեն բարեկամ Մոլդովայի զարգացմանը քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը: Վստահ եմ, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-մոլդովական միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր