00:00:00

Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ հանդիպմանը

15:00, 24 մայիս 2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ «ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ Անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել եւս՝ արտադրանքի սպառման խնդիր։ Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։ Նախագահը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն եւ ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր