00:00:00

Փաշինյանի որոշմամբ տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

14:34, 24 մայիս 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի n 20-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել: Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ 1. Ստեղծել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով): 2. Հաստատել՝ 1) միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Սահմանել, որ՝ 1) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը. 2) միջգերատեսչական հանձնաժողովը տարվա ընթացքում իր կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը: 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր