00:00:00

Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին․ Լավրով

14:07, 24 մայիս 2021

Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին։ Այս մասին  «Аргументы и Факты»-ին տված ծավալուն հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Դրա են վկայությունն է Ռուսաստանի, անձամբ Նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների ավարտին՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար: Այսօր կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են նրանց 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններում: Խոսքը մասնավորապես վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։  Ռուսական աջակցությունը մեր հայ ընկերները շատ բարձր են գնահատում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր