00:00:00

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

10:48, 24 մայիս 2021

Պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են, հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։ Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Նշենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր