00:00:00

80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆ

13:59, 24 մայիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտից և հարակից գյուղերից 80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին այցելել են Ամարաս վանական համալիր, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ինչպես նշում է գերատեսչությունը, խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղությամբ: Հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր