00:00:00

«Լուսավոր Հայաստան»-ը առաջիկա ընտրություններում հանդես է գալու «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով

15:55, 23 մայիս 2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես է գալու «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով: Այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Երևանում մայիսի 23-ին ընթանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը։ Համագումարի առաջին հատվածում ելույթներով էին հանդես եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները։ Կուսակցությունը նաև ընտրելու է կառավարման և քաղաքական նոր խորհուրդ, հաշվիչ հանձանաժողովի նոր կազմ, ապա հաստատելու է կուսակցության ծրագիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր