00:00:00

Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. ճանապարհը կտրել ենք, բայց մութ է, չգիտենք՝ որտեղ են. Խոզնավարի համայնքապետ

22:42, 22 մայիս 2021

Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը: «Այս պահին մութ է, բան չի երևում, չգիտենք՝ ուր են»,- ասաց Գրիգորյանը: Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել, որը երեկ Խոզնավար համայնքում էր, և հարցին՝ ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը,  համայքնապետը նշեց՝ միջգերատեսչական հանձնաժողովի մասին տեղեկություն չունի. «Ոչ մի բանից տեղյակ չեմ»: Վարո Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը գյուղում նորմալ է: Դիտարկմանը՝ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքը հայկական զորքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, համայնքապետը պատասխանեց. «Ռուսական «Վիլիս»-ը եկել, բարձրացել է սարը, գյուղ չի մտել»,- ասաց նա և հարցին՝ ռուսական զորքը հայկական զորքի հետ միասի՞ն է այնտեղ, համայնքապետը դրական պատասխան տվեց: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։ Հայաստանն այս հարցով դիմել է ՀԱՊԿ–ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր