00:00:00

Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին

22:09, 22 մայիս 2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնում է, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Կապ հաստատելու հնարավորություն է տրվել այն անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է: Հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիմա աշխատում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հարազատների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր