00:00:00

«Ռուբեն Հախվերդյանն է համաձայնել լինել մեր ցուցակում, ես եմ ամենայն հավանականությամբ լինելու ցուցակում». Տիգրան Խզմալյան․ Առավոտ

21:14, 22 մայիս 2021

«Մենք համագումարով ընդունեցինք որոշում, որ մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք միայնակ մասնակցել ընտրություններին, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Մեզ համար սկզբունքորեն կարևոր է մասնակցել ընտրություններին, որպեսզի ընտրություններին մասնակցի քաղաքական ուժ, որը հանդես է գալիս այս արժեքներով, այս տեսակետից: Մենք վստահ ենք՝ պարտավոր ենք գործընկեր մնալ մեր արևմտյան դաշնակիցների համար, իսկ դաշտում գտնվողների սկզբունքները՝ հատկապես Բևեռինը, որի հետ երկու տարի համագործակցում էինք, միշտ չէ, որ վստահություն է ներշնչում մասնակցելու հարցում: Իրենք առ այսօր ասում են՝ եթե հավաքվի բավականաչափ մարդ, մենք կարող ենք գնալ այլ ճանապարհով: Միգուցե ինձ մոտ նման տպավորություն է, համենայն դեպս, ես չէի ցանկացա, որ ժողովրդի ուժերի մասնակցությունը հարցականի  տակ դրվեր որևէ ուժի կողմից: Մենք մեր մասնակցությամբ ուզում ենք երաշխավորել, որ ժողովրդավարական ուժեր կմասնակցեն: Մեզնից բացի կան այլ կուսակցություններ: Այս և այլ նկատառումներով  կուսակցությունը որոշեց գնալ միայնակ և պահպանել իր ուրույն, հստակ քաղաքական գիծը այն է՝ ռուս-թուրքական դաշինքից դուրս գալ, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրացիա, լիարժեք եվրաինտեգրացիա: Մենք չենք տեսնում մյուս քաղաքական ուժերի մոտ հստակ այդպիսի դիրքորոշում: Եվ ստիպված ենք պաշտպանել մեր տեսակետը թեկուզ միայնակ»: Նյութի շարունակությունն այստեղ․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր