«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելը երեկ չի սկսվել, իսկ այսօր տեղի ունեցողը հետևանք է ՀՀ իրավապահ համակարգի, հատկապես ՀՀ գլխավոր դատախազի ՀԱՆՑԱՎՈՐ անգործության։
2020թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի 18 ականավոր իրավաբաններ հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ փաստի առթիվ և պահանջեցին ԱՆՀԱՊԱՂ քրեական հետապնդում հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և ՁԵՐԲԱԿԱԼԵԼ նրան։