00:00:00

160 հայ զինվոր գերության մեջ է ԻԻՀ-ո՞ւմ. ՀՀ ՊՆ-ն արձագանքում է շրջանառվող տեղեկություններին

18:49, 22 մայիս 2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ տվյալ չունի Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ զինծառայողների գտնվելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են  ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե Իրանում գերության մեջ է պահվում շուրջ 160 հայ զինվոր։ Ըստ տեղեկությունների՝ դիվանագիտական և ՀՀ ՊՆ բոլոր խողովակներում մի քանի անգամ հարցը բարձրացվել է, սակայն լուրը հաստատում չի ստացել։ «ՀՀ ՊՆ-ն չունի որևէ տվյալ ԻԻՀ-ում հայ զինվորների գտնվելու, առավել ևս գերեվարման մասին»,- հայտնել են ՊՆ-ից։ Հավելենք, որ երկար ժամանակ է տեղեկություններ են շրջանառվում, թե Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր, որոնք պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի հետ պետական սահմանը և մինչև օրս հայտնի չէ, թե որտեղ են գտնվում եւ ինչ կարգավիճակով։ Անհետ կորած մի շարք զինվորների ծնողներ հեռախոսազանգեր են ստացել իրանական հեռախոսահամարներից, բայց ՊՆ-ից հայտնում են, որ իրանական կողմը հավաստիացնում է, որ ոչ մի հայ զինվոր Իրանի տարածքում չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր