00:00:00

Բացման արարողություն չի եղել, ես տեղյակ չեմ՝ ինչու է Աննա Հակոբյանն այդպես ասել. Գորիսի 6-րդ դպրոցի տնօրեն

17:57, 22 մայիս 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ Սյունիք կատարած այցի շրջանակներում հայտնեց, որ մասնակցել է Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը: Քանի որ դեռ ապրիլի 26-ին էր դպրոցի facebook-ի էջում նշվել, որ տեղի է ունեցել մարզադահլիճի բացման արարողությունը, դպրոցի տնօրենից հետաքրքրվեցինք՝ ինչին էր երեկ մասնակցել տիկին Հակոբյանը, եթե բացման արարողությունը մեկ ամիս առաջ արդեն եղել էր: «Մարզադահլիճի ամբողջ վերանորոգումը,սանհանգույցներով, սպորտգույքով կատարվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից: Նրանք ուղղակի եկել էին, այսպես ասած, շնորհանդեսի, ոչ թե բացման արարողության: 40 տարվա դպրոց էր, որեւէ մի միջոց չէր տրամադրվել: Եկել էին, տեսնեին կատարված աշխատանքը…եթե շոու լիներ նրանց այցը, գիտեք՝ ինչքան մարդ կլիներ այնտեղ, բայց ներկա է եղել փոխմարզպետը, դպրոցի կոլեկտիվը… եթե բացման արարաղություն լիներ, մենք կարող էինք ավելի շատ մարդ հրավիրել, Գորիսի բոլոր տնօրեններին հրավիրել, բայց բացման արարողություն չի եղել, չգիտեմ՝ տիկին Հակոբյանն ինչու է ասել, թե բացման արարողություն էր, ես տեղյակ էլ չեմ՝ իրենք ինչ են ասել այդ մասին» ,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Աշոտ Գեւորգյանը: Նա նաեւն նշեց, որ տիկին Հակոբյանի այցը շատերը մեկնաբանել են, թե իմ քայլականներն արդեն քարոզարշավ են սկսել, բայց. «Քարոզարշավի հետ կապ չունեցող բան է եղել, Սյունիքի մարզը չունի նման մարզադահլիճ»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր