00:00:00

Բացառում եմ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան»-ը կոալիցիա կազմի ՔՊ հետ. Նորիկյան

16:49, 22 մայիս 2021

Փաստաբան Նորայր Նորիկյանն արձագանքել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ ֆեյսբուքում իրեն ուղղված հարցը, թե արդյո՞ք իր գլխավորած «Արդար Հայաստան» կուսակցությունն, ընտրվելու դեպքում, կոալիցիայի կկազմի ՔՊ-ի հետ. «Քանի որ Ձեր կողմից հարցն ուղիղ է տրվել, պատասխանեմ ուղիղ. բացառում եմ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Հուսով եմ, որ այս գրառումները հնարավորություն կունենանք ընթերցել հունիսի 21-ից հետո: Օգտվելով պատեհ առիթից՝ հարկ եմ համարում ընդգծել, որ որևէ մեկի կողմից դեմ ենք որևէ ստվերային խաղերի»,- պատասխանել է Նորիկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր