00:00:00

Հայաստանում Սենեգալի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ

16:08, 22 մայիս 2021

Համատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) մայիսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Աբդու Սալամ Դիալլոյին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպանը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: Դեսպան Դիալլոն շրջեց նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացավ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր