00:00:00

Ժամկետային զինծառայողն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը. ՀՀ ՊՆ

15:20, 22 մայիս 2021

Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հավելենք, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր