00:00:00

Վարդենիսում ժամկետային զինծառայող է անհետացել, ըստ ՊՆ–ի՝ նա ինքնակամ լքել է զորամասը

15:16, 22 մայիս 2021

Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող Նորիկ Աղաբաբյանը, նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։ Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: «Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, և այլևս նրանից տեղեկություններ չենք ունեցել: Այս պահին ոստիկանությունը նրան փնտրում է, բայց դեռևս նորություն չկա»,-ասաց  նա: Հիշեցնենք, որ ադրբեջանցիները  այս պահին Վարդենիսի մերձակայքում են, նրանք մտել են ՀՀ տարածք: ՊՆ–ից NEWS.am-ին հայտնեցին, որ զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր