00:00:00

Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը. Թեմի առաջնորդը` գյուղերը հանձնելու մասին

13:27, 22 մայիս 2021

Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած Հզոր, Հաղթանակած Հավերժական ու ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՌԱՀՎԻՐԱՆ: Այս մասին ասվում է Տավուշի թեմի առաջնորդ Սրբազան Բագրատ Գալստանյանի խոսքում: «Այսօր խոցված ու վիրավոր է մեր ամբողջական Հայրենիքը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, վտանգված մեր պետականությունը, վիրավոր են մեր եղբայրներիը, գերեվարված և անհայտության մեջ են գտնվում մեր զավակները, որոնց ապաքինում և շուտափույթ վերադարձ եմ խնդրում Աստծուց: Ապրում ենք ստի, կեղծիքի, խաբեության, թշնամության և ատելության մեղքի բերած աղետի տիրույթում: Փորձում են պատառ պատառ անել մեր Տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ այլևս անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին: Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած Հզոր, Հաղթանակած Հավերժական ու ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՌԱՀՎԻՐԱՆ: Ապրելով մեռնում ենք մեր բազմահազար նահատակ եղբայրների ու զավակների լուսավոր հայացքի ներքո, ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԵՍԻԼՔԸ և սպանել այն: Կոչված ենք ՆՈՒՅՆԱՆԱԼՈՒ ՆՐԱՆՑ հետ: 1918թ-ի ճիշտ այս օրերին մենք հիվանդ ու հյուծված կանգնած էինք լինելության վտանգի վճռորոշ օրերի առջև և տեղի ունեցավ Սարդարապատի Հրաշքը և այդ ՀՐԱ՜ՇՔԸ վեստին լինելու է, որովհետև մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ: ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈ՛Ւ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...»:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր